Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Գյումրիի տներից մեկում գազի վառարան է պայթել

863
Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ., 11:54
Գյումրիի տներից մեկում գազի վառարան է պայթել

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․ առկա է փլուզման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հյուրասենյակում գազի վառարանից տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյուն. վնասվել են երկու պատուհան, մուտքի դուռը և հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 9 քմ)։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ տան բնակիչ Գ․ Մ․-ն (ծնված 1956 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: