Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Գյումրիում կինն ընկել է արագընթաց էլեկտրագնացքի տակ և մահացել

614
Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 22:30
Գյումրիում կինն ընկել է արագընթաց էլեկտրագնացքի տակ և մահացել

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:10-ի մոտակայքում, Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչընդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից:
Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի: ЭП2Д էլեկտրագնացքները ունեն «սև արկղ», որի տվյալների միջոցով միջադեպը կբացահայտվի։
«Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվածքի վրա գտնվելու կանոնները խախտելու հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում։