Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Իրավիճակը մոտեցել է մի փուլի, երբ խաղադրույքները չափազանց բարձր են». Արման Բաբաջանյան

531
Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 20:30
«Իրավիճակը մոտեցել է մի փուլի, երբ խաղադրույքները չափազանց բարձր են». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Սոչիի մասին դեռ կխոսենք։ Մինչ այդ, սակայն, չափազանց կարևոր է, թե Սոչիից հետո ինչ տրամադրություններ ու բովանդակություն է լինելու ներհասարակական-քաղաքական շրջանառության առարկա, և ինչ մթնոլորտ է լինելու Հայաստանում։

Ներկայում Հայաստանի համար բազմակի ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում բովանդակալից, օրակարգային հարցերի վերաբերյալ սեփական հստակ հայեցակարգային, գաղափարական, արժեքային մոտեցումներն ունեցող, մանիպուլյատիվ ինտրիգներից զերծ ընդդիմության առկայությունը, և սրան զուգահեռ՝ ներկայիս փուլում Հայաստանի ներքին ապակայունացման ցանկացած քայլ
դառնում է էլ ավելի մեծ սպառնալիք՝ արտաքին առավել բարձր «խաղադրույքների» այս փուլում:

Ակնառու է, որ իրավիճակը մոտեցել է մի փուլի, երբ խաղադրույքները չափազանց բարձր են, ըստ այդմ՝ չափազանց կարևոր է դառնում դրանում ներգրավված կողմերի՝ տվյալ դեպքում՝ Հայաստանի ներքին դիմադրունակությունը»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան