Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սրիկաները գործ չունեն այնտեղ անելու». Հոխիկյանը՝ պայքարի երկրորդ փուլի մասին

521
Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 16:30
«Սրիկաները գործ չունեն այնտեղ անելու». Հոխիկյանը՝ պայքարի երկրորդ փուլի մասին

«Անցում ենք կատարելու մեր պայքարի երկրորդ փուլին: Մենք հայտարարել էինք՝ եթե չեն իրականացվելու մեր առաջին երեք պահանջները, ապա հաջորդ պահանջը՝ սրիկաները գործ չունեն այնտեղ անելու»,- հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է լրագրող, «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը՝ մատնացույց անելով Կառավարության շենքը: «Չենք դադարեցնելու պայքարը, չենք ընկճվելու հակաքարոզից, որ տարվում է մեր դեմ»,- հավելել է նա:

Ավելի վաղ Հոխիկյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով երեկ Սոչիում ստորագրված հայտարարությանը: