Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հարցերի հարցը մնում է մեկը». Արթուր Ղազինյան

485
Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 15:48
«Հարցերի հարցը մնում է մեկը». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Երեկ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և ընդունված հայտարարության ամբողջ ենթատեքստն ընկալելու համար պետք է կարդալ այն, ինչ գրված չէր, և լսել այն, ինչ չասվեց բարձրաձայն:

Ասեմ կարճ. այս հանդիպումը ոչ մի առնչություն չուներ Արցախի հակամարտության հետ, քիչ կապ ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ: Համաշխարհային քաղաքական պլանավորման մեջ սրանք աննշան հարցեր են, տեխնիկական դետալներ, որոնք կարող են կիրառվել անհամեմատ ավելի մեծ մեխանիզմ աշխատեցնելու, կամ այն առհասարակ կանգնեցնելու համար:

Հարցերի հարցը մնում է մեկը. ո՞ր գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային (էներգետիկ) համաշխարհային տնտեսական նշանակության միջանցքը:

Մնացածի մասին ավելի մանրամասն մեկ շաբաթից»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան