Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պետք է շարունակել ջանքերը գերիների վերադարձի ու անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ». ՀՀ նախագահ

837
Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ., 12:18
«Պետք է շարունակել ջանքերը գերիների վերադարձի ու անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ». ՀՀ նախագահ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Այսօրվա նիստը տեղի է ունենում փորձություններով ու մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում, ի դեմս, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիայի: Ցավոք, ունենք կորուստներ, անհետ կորածներ, գերիներ»,- ասել է Սարգսյանը: «Համբերություն մաղթենք նրանց ընտանիքներին՝ շարունակելով բոլոր ջանքերը գործադրել գերիների վերադարձի ու անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ»,- նշել է նա: