Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

874
Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 20:42
Ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է նա:
Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։