Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

Վազգեն Մանուկյանը՝ եռակողմ հանդիպումից սպասելիքների մասին

160
Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 15:24
Վազգեն Մանուկյանը՝ եռակողմ հանդիպումից սպասելիքների մասին

«Ես հույսեր չեմ կապում, որ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ մի լուրջ բան կորոշվի, նույնիսկ չեմ կարծում, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հիմա խոսելն ուղղակի անիմաստ է: Դեմդ թշնամի է, որն ասում է՝ Երևանն էլ է ուզում վերցնել: Նույնիսկ խաղաղ պայմաններում գտնվող պետությունները տասնյակ տարիներով զբաղված են այդ հարցերով, հիմա դա կեղծ խնդիր է: Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, թե ինչ պայմաններում է պետք դա անել»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այն, ինչ հիմա կատարվում է՝ ճակատագրական է: