Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի». Վազգեն Մանուկյան

751
Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 15:18
«Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի». Վազգեն Մանուկյան

«Այս իշխանությունը ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է և որևէ օգտակար բան անել չի կարող»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին, կարծիք հայտնեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են: Տեսնելով, որ իրենց դիմաց կամք ու ուժ չունեցող պետության ղեկավարներ են կանգնած, անընդհատ շարունակելու են հարձակումը»,- ասաց Մանուկյանը:

«Կայուն վիճակ չէ: Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի: Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի»: