Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այս րոպեներին հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո տեղի կունենա եռակողմ հանդիպումը, որից հետո՝ Պուտինի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը: Խոսելով ԼՂ հարցի մասին՝ Պուտինն ասել է, որ դեռևս կան խնդիրներ. տեղի են ունենում միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի. «Այդ իսկ պատճառով հավաքվել ենք, որպեսզի դիտարկենք, թե ինչ է արվել և ինչ պետք է անել, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան, իրավիճակը հանդարտեցնելու համար ստեղծվեն պայմաններ, որ մարդիկ կարողանան հանգիստ ապրել»: Ալիևն էլ նշել է, թե «Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, լուրջ միջադեպեր չեն արձանագրվել»: «Բախումներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ»,- ասել է նա: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00