Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.

«Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ես որևէ կապ չեմ պահել ադրբեջանական կողմի հետ». Արսեն Խառատյան

201
Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 16:06
«Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ես որևէ կապ չեմ պահել ադրբեջանական կողմի հետ». Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի գրառումը. «Թեման վերջնականապես փակված եմ համարում
Վերջերս մամուլում կրկին արծարծվել էր իմ անունն առ այն իբր ես՝ վարչապետի խորհրդական եղած ժամանակ եղել եմ Ադրբեջանի հետ կապ պահող պաշտոնյաներից մեկը: Չնայած այս տեղեկատվությունը հերթական անգամ հերքել էի իմ ֆեյսբուքյան էջով, որոշ լրագրողներ ու լրատվամիջոցներ շարունակում էին շահարկել թեման:
Երեկ, իր ասուլիսի ժամանակ, շահարկումներին անդրադարձել էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, ով հստակ հայտարարեց, որ ես որևէ կապ չեմ պահել ադրբեջանական կողմի հետ:
Ուրախ եմ և շնորհակալ, որ այս սուտը վերջնականապես պարզաբանվեց և սրանով թեման փակված եմ համարում»:

Աղբյուրը`   Արսեն Խառատյան