Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.

Հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ «Ճանապարհային դեպարտամենտ»

232
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 23:30
Հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ «Ճանապարհային դեպարտամենտ»

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է․ «Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Գորիսի, Իջևանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։