Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.

«Ալեն Սիմոնյանն իր արժեքներով շանս չէր ունենա նույնիսկ ԱԺ տարածքում ծառ էտելու»․ Գ․ Միսկարյան

253
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 21:42
«Ալեն Սիմոնյանն իր արժեքներով շանս չէր ունենա նույնիսկ ԱԺ տարածքում ծառ էտելու»․ Գ․ Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հայաստանում մարդը գնահատվեր, ընդունվեր որպես արժեք, Ալեն Սիմոնյանն իր արժեքներով շանս չէր ունենա նույնիսկ ԱԺ տարածքում ծառ էտեր, էլ չեմ ասում՝ պատգամավոր լիներ, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցներ, էլ չեմ ասում BMW ստանար պետությունից։ Բայց Հայաստանում մարդն արժեք չի եղել և չի։ Եվ դրա բերումով է այսօրվա ճգնաժամը։ Ժամանակն է, գոնե եղածների ֆոնին իրար արժևորել»։