Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հայտարարությունը

253
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 21:06
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հայտարարությունը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդական առաքելությունն իրականացնելիս ինչպես ԱԺ ընտրությունների, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ստացել և ստանում է ահազանգեր՝ կապված քաղաքական հայացքների հիմքով աշխատողների իրավունքների խախտման, այդ թվում աշխատանքից ազատելու դեպքերի վերաբերյալ (մասնավորապես Վանաձոր և Արթիկ համայնքներում): Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ»-ը։
«Խտրականության այս դրսևորումը հանգեցնում է ինչպես աշխատանքային իրավունքների, այնպես էլ իրահավասարության խախտման և ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով ամրագրված կարգավորման համատեքստում ենթադրում է քրեական պատասխանատվություն:
Իշխանություններին և գործատուներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման ապօրինի գործողություններից և նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ժողովրդավարական, ազատ և արդար ընտրությունների սկզբունքներին համահունչ:
«Անկախ դիտորդը» շարունակում է իրականացնել երակաժամկետ դիտարկում և կոչ է անում ահազանգել նմանատիպ խախտումների արձանագրման դեպքում։
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստակամ է տրամադրելու իրավաբանական աջակցություն աշխատանքային իրավունքների խախտումների հետևանքով տուժածներին»։

Աղբյուրը`   «Անկախ դիտորդ»