Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը՝ Ալեն Սիմոնյանի համար գնվող մեքենայի մասին

218
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 20:18
ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը՝ Ալեն Սիմոնյանի համար գնվող մեքենայի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր՝ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերվի։ Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում: Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի թվում: Ըստ նախագծի՝ մեքենայի արժողությունը 90 մլն դրամ է:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում գնման վերաբերյակ մեկնաբանություն է ներկայացրել ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Նոր մեքենայի անհրաժեշտությունը բացատրվում է ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև խնայողություն անելու նպատակով, քանի որ ներառում է երաշխիքային և պահպանման ծախսերը: Զրահապատ մեքենայի շահագործման ժամկետը լրացել է, ինչի հետևանքով սպասարկումը բավական մեծ ծախսեր է պահանջում (օրինակ՝ մեքենայի անվադողերի փոխարինումն արժե 17 միլիոն դրամ)»,- ասել է Ծովինար Խաչատրյանը:

Մեքենան գնվելու է «Եվրոմոթորս» ՓԲԸ-ից, որը BMW-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ, Ալեն Սիմոնյանի ներկայիս օգտագործվող մեքենան զրահապատ չէ: Այս մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, նաև չի պատկանում ներկայացուցչական դասին: