Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

«Այսօր քանի՞ միջոցառում է տեղի ունեցել կրթական, մշակութային և այլ հաստատություններում»․ Մնացական Բիչախչյան

249
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 20:48
«Այսօր քանի՞ միջոցառում է տեղի ունեցել կրթական, մշակութային և այլ հաստատություններում»․ Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, նոյեմբերի 25-ին քանի՞ միջոցառում է տեղի ունեցել կրթական, մշակութային և այլ հաստատություններում Մոնթեի ծննդյան օրվա հիշատակման կապակցությամբ: Ժողովուրդ, հասկանում ենք չէ՞ բոլորս՝ ինչ է նշանակում Ազգային հերոս: Իրանց անունը լսելիս պետք է երկրի հիմնի նման ազգովի ոտքի կանգնեինք ու խոնարհվեինք: Սերունդները պետք է նրանց ոգով կրթվեն, ոգեշնչվեն: Հենց դրա համար են մարդիկ անմահանում, որ նույնիսկ իրենցից հետո ազգը քայլի իրենց հետքերով:
է՜, ինչ կլինի՝ գլուխդ մի պահ բարձրացրա, Մոնթե..․
Շնորհավոր ծնունդդ, հերոս»։