Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

«Շուշիում թեյ խմելու հրավիրեցին և ինչի՞ ականատես եղանք․ գործ անելիս գնդակահարեցին երիտասարդին»․ Սոֆյա Հովսեփյան

151
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 16:18
«Շուշիում թեյ խմելու հրավիրեցին և ինչի՞ ականատես եղանք․ գործ անելիս գնդակահարեցին երիտասարդին»․ Սոֆյա Հովսեփյան

«Ամեն օր խոսվում է խաղաղության դարաշրջանի մասին։ Դա նույնն էր, ինչ որ լսեցինք, իբր պատահաբար, Շուշիում թեյ խմելու հրավերի մասին։ Եկան, թեյը խմեցին, և ինչի՞ ականատես եղանք․․․ Գործ անելու ժամանակ գնդակահարեցին երիտասարդին»,- այսօր՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, իր ելույթում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Ամսի 16-ին տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Իշխանասարի հատվածում և այս «խաղաղության» մեջ ոչ ոք չի հարցնում՝ լավ, ի՞նչ եղավ այն երիտասարդների ճակատագիրը՝ գերեվարվեցի՞ն, զոհվեցի՞ն, անհետ կորա՞ն․․․»,- նկատեց նա։