Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չեմ ընդունում, որ դա Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհ է». Հենրիկ Քոչինյան

352
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 15:36
«Չեմ ընդունում, որ դա Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհ է». Հենրիկ Քոչինյան

Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է՝ չի ընդունում, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածն Ադրբեջանին է պատկանում։ «Երբ 60-ականների սկզբին ՀՀ մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը: Ուզում եմ հստակ ասել՝ գիտեին, որովհետև ոչ գիտակից մարդը չէր կարող լինել մինիստրների խորհրդի կազմում»,- ասել է նա: «Այսօր հայտարարվում է, որ 22 կմ-ն Ադրբեջանի տարածքով է անցնում, երբ մենք ճանապարհ էինք կառուցում, «Ադրբեջանի տարածք գրավում», Ադրբեջանի իշխանությունները դա չէին տեսնո՞ւմ, չէին հասկանո՞ւմ»,- հավելել է նախկին պաշտոնյան:

Հենրիկ Քոչինյանի ճեպազրույցը