Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

«Ժողովրդավարական երկրում եթե ընդդիմադիրներն ստանային նման հաղորդագրություն, կգնային հակահետախուզական մարմին». Իոաննիսյան

160
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 16:24
«Ժողովրդավարական երկրում եթե ընդդիմադիրներն ստանային նման հաղորդագրություն, կգնային հակահետախուզական մարմին». Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային/ընդդիմադիր գործիչները ստանում են Pegasus ծրագրով իրենց հետևելու հաղորդագրություններ ու բոլորովս քննարկում ենք՝ դա Հայաստանի՞ հատուկ ծառայություններն են, թե՞ այլ երկրի։

Ժողովրդավարական երկրում եթե հանրային/ընդդիմադիր գործիչները ստանային Pegasus-ի մասին նման հաղորդագրություն, բոլորով կգնային հակահետախուզական մարմին, որ վերջինս պաշտպաներ իրենց ապօրինի հետևողներից։

Բայց Հայաստանում հատուկ ծառայությունը ոչ միայն չի դիտարկվում որպես հանրային/ընդդիմադիր գործիչների տեղեկատվական պաշտպանությանն օգնող, այլ, հակառակը, բացառապես դիտարկվում է որպես դրա վտանք»։