Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

«Ցավում եմ, որ միշտ վատ լուր եմ հայտնում, բայց կրկնակի ցավում եմ, որ մարդիկ մոլորության մեջ են». Թեհմինա Վարդանյան

164
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 13:00
«Ցավում եմ, որ միշտ վատ լուր եմ հայտնում, բայց կրկնակի ցավում եմ, որ մարդիկ մոլորության մեջ են». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ դեռևս 2019-ին քաղաքապետարանն ասում էր, որ Աջափնյակի մետրոյի կառուցումն արդեն մտել է գործնական փուլ, բազմաթիվ քաղաքացիներ ինձ մեղադրում էին հոռետեսության մեջ: Ավարտին է մոտենում 2021 թվականը և... Ես հոռետես չեմ, ես ռեալիստ եմ: Մոլորություն է այն, որ մետրոյի կայարանը շուտով պատրաստ կլինի: Կա ընդամենը նախագծման մրցույթում հաղթող կազմակերպություն, որի տակ և չկան ֆինանսական միջոցներ: Ցավում եմ, որ միշտ վատ լուր եմ հայտնում, բայց կրկնակի ցավում եմ, որ մարդիկ մոլորության մեջ են»: