Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տավուշի սահմանին մահացած հայտնաբերված Սուրեն Ավետիսյանը փետրվարին էր զորակոչվել բանակ

1079
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 00:54
Տավուշի սահմանին մահացած հայտնաբերված Սուրեն Ավետիսյանը փետրվարին էր զորակոչվել բանակ

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Սուրեն Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին: Նա ծառայում էր Տավուշի մարզում, դեպքը տեղի է ունեցել Կոթի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, որտեղ նա իրականացնում էր հերթապահություն: Սուրենի մտերիմներն առայժմ չգիտեն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է մահացել Սուրենը: Նրա ընկերներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, «Նյուզ»-ի հետ զրույցում պատմել է, որ Սուրենն ընտանիքի հետ խոսել էր նախօրեին, ոչնչից չի բողոքել: Նրա խոսքով՝ Սուրենը կոնֆլիկտային անձնավորություն չէր: