Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.

«Պուտինը աճուրդի է հանել ՀՀ տարածքն ու շահերը․ ցարի ախորժակը Բրյուսելը հավասարակշռում է»․ Լևոն Շիրինյան

270
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 00:06
«Պուտինը աճուրդի է հանել ՀՀ տարածքն ու շահերը․ ցարի ախորժակը Բրյուսելը հավասարակշռում է»․ Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում պատասխանելով հարցին, թե Հայաստանն ունի՞ ռեսուրսներ՝ պաշտպանելու իր շահերը, ասել է. «Այո՛, ունենք, որովհետև այդ ռեսուրսն ավելանում է մրցակցության մեջ։ Եթե Հայաստանը մենակ մնար 3-ի մեջ՝ Ադրբեջանն իր հովանավոր Ռուսաստանի և հայ ժողովրդի հակառակորդ Պուտինի հետ է, որ աճուրդի է հանել ՀՀ տարածքն ու շահերը, այս դեպքում շատ վտանգավոր է։ Բայց երբ Բրյուսելը կա, դա հավասարակշռող գործոն է և սահմանափակում է ցարերի ախորժակը։ Ես կարծում եմ՝ կա հանգստություն, և ռեսուրսն ավելանում կամ պակասում է այդ վիճակներից։ Մենք գիտենք, որ կար Բրյուսելի հանդիպումը, և չկար Սոչիի հանդիպումը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պուտինը աճուրդի է հանել ՀՀ տարածքն ու շահերը․ ցարի ախորժակը Բրյուսելը հավասարակշռում է»․ Լևոն Շիրինյան