Երևան`   -3 °C
Այսօր`   Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.

«Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել». Վարդան Ոսկանյան

277
Հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ., 01:06
«Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել և միևնույն ժամանակ իր հնարավորությունների չափով թուլացնել էրդողանական վարչախմբի դիրքերը։
Նմանօրինակ քայլերից մեկն իրանցի գործարարների և իրանական կապիտալի համար Հայաստանում «տնտեսական դրախտի» ստեղծումն է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիայում հսկայական միջոցներ շրջանառող և բազմաթիվ բիզնեսներ ունեցող իրանցի գործարարներն այժմ այնտեղ բախվել են զգալի խնդիրների, ուստի փորձելու են գտնել այլընտրանքներ հարևան երկրների շրջանակում։
Այդպիսի այլընտրանքի հնարավորություն իմիջային և աշխարհագրական առումներով հենց այժմ էլ ունի Հայաստանը, սակայն միայն դա բավարար չէ հաջողության հասնելու համար, որը բնականաբար պահանջում է լրջագույն և հստակ ծրագրված աշխատանք»:

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան