Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» ներկայացրած պահանջներին

304
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 22:24
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» ներկայացրած պահանջներին

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել. «Այսօր աշխատանքային հանդիպում է կայացել Ազատագրական շարժմանը միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ, քննարկվել շարժման նպատակն ու խնդիրները:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կարևորելով
Շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ միանում է առաջ քաշված պահանջներին՝
-կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը՝ այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
-թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
-պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»: