Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պուտինը Միշելին ներկայացրել է Փաշինյան-Ալիև հանդիպման քննարկման թեման

1033
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 22:00
Պուտինը Միշելին ներկայացրել է Փաշինյան-Ալիև հանդիպման քննարկման թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Մասնավորապես, խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին է Պուտինը խոսել»,– նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ»։
Նշվում է, որ այս հարցերը կքննարկվեմ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև կայանալիք հանդիպմանը։
Ավելի վաղ Պուտինն ու Միշելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։
Անդրադարձ է կատարվել նաև աֆղանական և լիբիական խնդիրներին, ասվում է հաղորդագրության մեջ։