Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

«Սահմանագծումը ենթադրում է մեր երկրի տարածքների ի հայտ գալ թշնամու տիրապետության տակ». Նաիրի Հոխիկյան

302
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 20:12
«Սահմանագծումը ենթադրում է մեր երկրի տարածքների ի հայտ գալ թշնամու տիրապետության տակ». Նաիրի Հոխիկյան

«Սա մեզ տանում է անպարտելի հաղթանակի։ Մենք գնում ենք դեպի հաղթանակ»,- Ազատագրական շարժման հավաքի ընթացքում հայտարարեց տարածաշրջանային փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսին և այսօր Սյունիքի մարզ կատարած այցին, ասել է. «Ուզո՞ւմ եք, որ մեր երկրի տարածքները հայտնվեն թշնամու տիրապետության տակ, դա է ենթադրում Փաշինյանի և Ալիևի սահմանագծումը։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր են կռվել կռվի դաշտում։ Մեր զինվորներն առաջնագծում են, մենք միշտ կանգնած ենք եղել և լինելու ենք զինվորի կողքին, զինվորի թիկունքում։ Յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտքը։ Եթե մենք այստեղ ենք, որ կանխենք այդ հակահայկական ծրագրերը և պարտադրենք, որպեսզի այս իշխանությունը հրապարակի անհասականալի փաստաթուղթը, ապա պետք է ավելի ու ավելի շատանանք»,- ասել է նա :