Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

Մատաղիսից ևս 1 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

201
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 19:12
Մատաղիսից ևս 1 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում՝Մատաղիսի ուղղությամբ:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է ևս 1 աճյուն, որի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: