Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վիրավորմամբ. ՊՆ

414
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 18:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վիրավորմամբ. ՊՆ

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։