Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.

«Թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու»․ Ա․ Խամոյան

175
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 16:36
«Թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու»․ Ա․ Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Իսրայելական այս լրտեսական ծրագրով հնարավոր է քողարկված ձևով հասանելիություն ստանալ հեռախոսի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը։
Ի դեպ, այս ծրագիրն օգտագործվում է նաև Ալիևի կողմից։ Հիմա, ըստ մամուլի հրապարակումների, 7 մլն դոլարով այն ձեռք է բերել անգամ սեփական շողքից հուշտ լինող Նիկոլ Փաշինյանը։
Ժողովրդավարության բաստիոնում, «ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում (երեկ, ի դեպ, telegram-ում ՔՊ-ականների մեծ հոսք նկատվեց, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը)։
Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պետք է վախեցնի՞, ախր վախդ իրենք են, չէ՞»։

Աղբյուրը`   Ագնեսա Խամոյան