Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

«Սա քաղաքական տիկնիկային ներկայացում է, որի խաղավարը Քոչարյանն է»․ Լյովա Եղիազարյան

212
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 17:36
«Սա քաղաքական տիկնիկային ներկայացում է, որի խաղավարը Քոչարյանն է»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ազատագրական» կոչվող քոչարյանական նախաձեռնության ղեկավարներն երկու օր է իրենց պատառում են ապացուցելու համար, որ իրենց շարժումը ապաքաղաքական է։
Այդպիսի միտք կարող է արտահայտել միայն քաղաքական տգետը, կամ անմեղսունակը։ Շարժման մեջ են երկու քաղաքական ուժեր՝ «Զարթոնք» և Կարին Տոնոյանի կուսակցությունը։ Եթե սրանց գորրծունեությունը քաղաքական չէ, ուրեմն յալանչիություն է։
Երկու օր առաջ Կարին Տոնոյանը ԱԺ-ի մոտ դաշնակ Արծվիկ Մինասյանին և հանրապետական Հայկ Մամիջանյանին հայտնում է ընդդիմադիր-ռևանշիստներին իրենց հավատարմության մասին։ Եթե սա քաղաքական նպատակ չի հետապնդում, ուրեմն սրանց արածը միմոսություն է;
Երեկ երեկոյան երթից հետո Արա Զոհրաբյանը կոչ է անում քաղաքական ուժերին միանալ իրենց։ Եթե շարժումը քաղաքական չէ, ինչո՞ւ են ուզում միավորվել այդ ուժերի հետ։
Էս ո՞ւմ եք խաբում։
Սա քաղաքական տիկնիկային ներկայացում է, որի խաղավարը Քոչարյանն է»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան