Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

Կենսաթոշակառուները մինչև դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայություն ցանկացած տարածքային կենտրոն

174
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 12:12
Կենսաթոշակառուները մինչև դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայություն ցանկացած տարածքային կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. «ՀՀ քաղաքներում ապրող կենսաթոշակառուները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայություն ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելու կենսաթոշակն անկանխիկ վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)»։