Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք

226
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 11:18
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21847 քաղաքացու հետազոտություն, որից 3636-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու»: