Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ.

«Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը». Վարդան Ոսկանյան

151
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 12:06
«Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ «զիջման կետ», որով թշնամին կբավարարվի և կհրաժարվի իր բոլոր լկտի նկրտումներից, գոյություն չունի։ Ավելի ճիշտ, գոյություն ունի՝ Հայաստանի Հանրապետության զիջումը և մեր բնաջնջումը։

Հետևաբար, հիշեք, թե ինչպե՞ս էին մեզ պարտադրվում անիմաստ օրակարգեր, որոնցից վերջինը «խաղաղության դարաշրջան» կոչեցյալն էր։

Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը, և այդ բանակի շուրջ կառուցվող պետությունն ու դրան ծառայող հասարակությունը։

Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, քանզի սա Առաջավոր Ասիան է, և ով այստեղ անզոր վիճակում խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է, որին մորթելու են»:

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան