Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

Գրավոր դիմում ուղարկվե՞լ է ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին. Փաշինյանը խուսափեց ստույգ պատասխանից

294
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 21:24
Գրավոր դիմում ուղարկվե՞լ է ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին. Փաշինյանը խուսափեց ստույգ պատասխանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացող ասուլիսի ժամանակ ստույգ չպատասխանեց՝ գրավոր ընթացակարգով դիմել են արդյոք Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու խնդրանքով:

«Մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ, այո, և Ռուսաստանին, և ՀԱՊԿ-ին դիմել ենք»,- ասուլիսի ժամանակ ասաց նա:

Լրագրողի հավելյալ հարցին՝ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձությունների մասին է, Փաշինյանը տվեց լղոզված պատասխան. «Գիտեք, նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»: