Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է». Փաշինյան

347
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 20:48
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է». Փաշինյան

«Մենք չենք խուսափում նաև Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել եմ ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել՝ առաջարկելով, որ նույնն անի նաև Ադրբեջանը։ Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է, ժամանակը ցույց կտա՝ ինչքանով է այն արդյունավետ»,- ուղիղ եթերում ընթացող հարցուպատասխանի ժամանակ նշեց Փաշինյանը։