Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

«Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ». Փաշինյան

181
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 20:30
«Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ». Փաշինյան

Ուղիղ եթերում ընթացող ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանն, ըստ էության, պատերազմից հետո, լինելով ետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը: Մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի: Եվ ընդհանրապես, մենք շատ համբերատար, հետևողական փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որ տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի: Բայց, ի վերջո, միջազգային հանրության անդամը, այնուամենայնիվ, պետք է որոշակի չափեր ունենա: Եվ միջազգային հանրությունը պետք է չափերին հստակ հետևի: Միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում: Ի՞նչ է նշանակում, օրինակ, Զանգեզուրի միջանցք, Արևելյան Զանգեզուր: Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում: Ի՞նչ է նշանակում միջանցքային տրամաբանություն: Նման հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»: