Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

«Այն ժամանակ այդ տարածքը մերն էր ոչ միայն պատմականորեն, այլև թշնամուն պարտադրելու կարողության շնորհիվ»․ Ս․ Հասրաթյան

245
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 04:18
«Այն ժամանակ այդ տարածքը մերն էր ոչ միայն պատմականորեն, այլև թշնամուն պարտադրելու կարողության շնորհիվ»․ Ս․ Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «20-րդ դարավերջի ՀԱՅՆ այսպիսինն էր՝ ինքնավստահ, իրեն չկորցնող և Հայրենիքի մաս վերադարձնող... Անտեսելով արյուն ու մահ, ՆԱ գնում էր իր ազատության հետևից, երբևէ չկասկածելով, որ այն, ինչ անում է, լինելու է մնայուն և եկող սերունդների կողմից շարունակվող... Այս տղաներից ոմանք այսօր չկան... Չկա նաև այն տարածքը, որտեղ կատարվել է այս լուսանկարը... Իսկ դա Ջրականից Կովսական ձգվող ճակատային գծում էր՝ 1993-ի թեժ ամռանը... Այն ժամանակ այդ տարածքը մերն էր ոչ միայն պատմականորեն, այլ նաև թշնամուն պարտադրելու կարողության շնորհիվ... Այսօր վիճակն այլ է, քանի որ այլ է երկրի ղեկը ստանձնած թիվ մեկ պատասխանատուն...․»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան