Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.

«Մեր վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ եկեք, պատասխանեք մեր հարցերին․ լայվի հետևում մի՛ թաքնվեք»․ Կարին Տոնոյան

162
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 18:00
«Մեր վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ եկեք, պատասխանեք մեր հարցերին․ լայվի հետևում մի՛ թաքնվեք»․ Կարին Տոնոյան

«Իմ թոռնիկը մինչ այսօր չգիտե, որ իր հայրը չկա։ Նա սպասում էիր հորը․․․ Հանուն այդ թոռնիկի վաղվա կյանքի ես դուրս եմ եկել պայքարի»,- այսօր «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը։
«Դուք դավեցիք իմ որդու հայրենիքին, ես ձեզ թույլ չեմ տա դավել իմ թոռնիկի հայրենիքին։ Նա պիտի ապրի ազատ Հայաստանում, որովհետև իր հայրն է պահել այդ հայրենիքը, ձեր որդիները չեն կռվել այդ հայրենիքի համար։ Ցույց տվեք մի օլիգարխի, իշխանավորի զավակ, որ կյանքը նվիրել է այդ հողին, և ես կասեմ, որ դուք, այո՛ հավասար իրավունք ունեք»,- ասաց Տոնոյանը՝ պահանջելով կառավարությունից հրապարակել ստորագրվելիք փաստաթղթերը։

«Մեր վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ դուրս եկեք այստեղ, կանգնեք ժողովրդի մեջ՝ առանց ոստիկանների և պատասխանեք մեր հարցերին։ Լայվի հետևում մի թաքնվեք»,- ասաց նա։