Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ.

«Տպավորություն է, որ բոլոր ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը կուսակցական և առաջնորդության մոլուցքն է»․ Ավետիք Իշխանյան

164
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 17:48
«Տպավորություն է, որ բոլոր ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը կուսակցական և առաջնորդության մոլուցքն է»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔ
Նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքը հրավիրեց հանրահավաք և հայտարարեց դիմադրության շարժման մեկնարկի մասին։ Մոտավորապես մեկ շաբաթ անց «Անի» հյուրանոցում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նույնպես հայտարարեց, արդեն իր կողմից նախաձեռնած դիմադրության շարժման մասին։ Երեկ մի շարք գործիչներ նախաձեռնեցին հանրահավաք-շարժում, հավանաբար նույն՝ դիմադրության նպատակով։ Է, հետո՞․․․Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը, ոչ թե իրական դիմադրության շարժում սկսելն է,որը ենթադրում է մոռանալ կուսակցականություն, նախկին, ներկա, բոլոր ուժերի համախմբում, այլ նորից ու նորից կուսակցական և առաջնորդության մոլուցք»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան