Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

«Պահպանվող առաջնագծի բացակայության պատճառով քաղաքացիները շարունակում են մոլորվել ու գերի ընկնել»․ Ալվինա Աղաբաբյան

157
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 17:12
«Պահպանվող առաջնագծի բացակայության պատճառով քաղաքացիները շարունակում են մոլորվել ու գերի ընկնել»․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ. Մ-ն մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայի տակ գտնվող տարածքում և կալանավորվել:
Արցախի ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ այս պահին բանակցություններ են ընթանում մեր քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ:
Այս և նախորդիվ նմանատիպ այլ դեպքերը տեղի չէին ունենա, եթե պատերազմից հետո այս մեկ տարվա ընթացքում թշնամու հետ մեր շփման գիծի ամբողջ երկայնքով, առնվազն ամենավտանգավոր հատվածներում առաջնագծի ամրաշինական աշխատանքներ տարված լինեին, շփման գիծը հսկվեր, և ապահովված լիներ մեր քաղաքացիների անվտանգությունը:
Արցախում այս պահին թիվ մեկ խնդիրը տներ կառուցելը չէ, այլ առաջնագծի անվտանգության ապահովումը: Քանի մեր քաղաքացիները պահպանվող ու պաշտպանվող առաջնագծի բացակայության պատճառով շարունակում են մոլորվել ու գերի ընկնել թշնամուն, ավազի վրա կառուցված էդ փայտե տները ոչ ոքի էլ պետք չեն»:

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան