Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պեսկովի արձագանքը` Ռուսաստանի հարձակման պատրաստվելու մասին Բուդանովի հայտարարությանը

722
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 16:12
Պեսկովի արձագանքը` Ռուսաստանի հարձակման պատրաստվելու մասին Բուդանովի հայտարարությանը

Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 92 հազար զինծառայող է տեղակայել ու պատրաստվում է հարձակման, որը կարող է տեղի ունենալ տարեսկզբին։ Այս մասին օրեր առաջ Military Times-ին հայտնել էր Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովը:

ՌԴ-ն չի պատրաստվում որևէ հարձակման, այսօր արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստանն ագրեսիվ ծրագրեր չի մշակում ու սխալ է հակառակի մասին հայտարարելը: Ինչպես նաև, սխալ է ԶՈՒ ցանկացած տեղաշարժ ասոցացնել նման ծրագրերի հետ»,- հավելել է նա: