Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.

«Զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից». Տիգրան Աբրահամյան

278
Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 03:12
«Զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ արդեն հավերժ դարձած փոխնախագահի ընտրության տապալումը, բացի նրանից, որ ամբողջովին անլրջացնում է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ ստեղծված իրադրությունը, այլ հանրությանն ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով։

Պարզունակ հարցերը գիտակցելու և իրական անվտանգային սպառնալիքներով զբաղվելու փոխարեն հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անձինք՝ խոսքս հատկապես հանձնաժողովի նախագահին է վերաբերվում, զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից, հնչեցնում հայտարարություններ, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ։

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրակարգի շուրջ քննարկելու հարց այլևս չկա, ինչ կար ասելու, այս 2-3 ամսվա ընթացքում ասվել է։

Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում, եթե այլ թեմայով որևէ դիրքորոշում կամ առաջարկ ներկայացնելու կարիք չկա»։