Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Դատարանը մերժեց պաշտպանի՝ Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը

702
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 12:42
Դատարանը մերժեց պաշտպանի՝ Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ դատական քննության փուլում Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը։

«Ես, այնուամենայնիվ, գտնում եմ, որ ՍԴ դիմելու հիմքեր կային։ Հիմա դատավոր Միսակյանը այլ կարծիքի է, պարտավոր ենք այդ կարծիքը հարգել, որովհետև նա այն եզակի դատավորներից, որը եթե ինչ-որ որոշում կայացնում է, դա իրենն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

«Մեր պայքարը շարունակվում է, կհասկանանք, թե հետագայում ինչ անենք»,- հավելեց նա։