Բուքմեյքերական ընկերությունից ստացած եկամուտ՝ «Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան գցող» պաշտոնյայի կնոջ հայտարարագրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մոտ երեք տարի քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հանկարծ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Գլխավոր «հերոսը», ինչպես միշտ, գործարար Սիլվա Համբարձումյանն է, մեղադրանքը, էլի ինչպես միշտ, կաշառքը: Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանը, «ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել», շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու»: Թերթը փորձել է ուսումնասիրել, թե ով է, ի վերջո, Հրաչյա Մուշեղյանը, և ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի կայքում հրապարակված հայտարարագրերը: Բացի այն, որ Մուշեղյանը 2019 և 2020 թվականներին, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է 6 հողամաս, ինչպես նաև բավական շոշափելի դրամական միջոցներ (ասենք՝ միայն կանխիկ 39 մլն դրամ), մի ուշագրավ կետ է հանդիպել: Մասնավորաբար, հայտարարատու անձի ընտանիքի անդամի, տվալ դեպքում՝ կնոջ 2019թ. հայտարարագրում «Խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները» տողում նշված է 5420 ԱՄՆ դոլար: Հասկանալի է, որ առանց «խաղալու» նման եկամուտ չես ունենա: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00