Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին

482
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 21:42
Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին

«Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով՝ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուրադովը Բաքվից Երևան է գալիս։ Տեղեկացվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին՝ ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։