Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակը պահպանվում է». Զաս

2381
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 16:42
«Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակը պահպանվում է». Զաս

«Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածությունը պահպանվում է, չնայած ձեռնարկվող միջոցառումներին»,- Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհուրդների ղեկավարների իններորդ նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը․ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն, չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը դեռ պահպանվում է»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։