Apple-ը գրեթե 30 միլիոն դոլար կվճարի իր խանութների աշխատակիցներին
![]() Apple-ի փաստաբանները խնդրել են ԱՄՆ-ի դաշնային դատավորին հաստատել Apple-ի աշխատակիցների հետ հաշտեցման համաձայնագիրը: Խոսքը վերաբերում է բազմամիլիոնանոց խմբակային հայցին, որը ներկայացվել է դեռևս 2013թ-ին, երբ Քալիֆորնիա նահանգի խանութների աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան։ Մոտ 15.000 մարդ պնդել էր, որ ընկերությունը խախտել է նահանգային օրենքը, քանի որ չի վճարել այն ժամանակահատվածի համար, որը պահանջվել է պայուսակների ստուգման համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Apple-ն իր հերթին նշել է, որ պայուսակների խուզարկություններն անհրաժեշտ են՝ համոզվելու համար, որ աշխատակիցները դրանցում չեն թաքցնում գողացված էլեկտրոնային սարքեր։ Այժմ ընկերությունն ստիպված կլինի վճարել գրեթե 30 միլիոն դոլար։ Խմբային հայցի մասնակից յուրաքանչյուր աշխատակից կստանա 1286 դոլար: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
