Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Էրդողանը կայցելի Իրան

661
Երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ., 15:42
Էրդողանը կայցելի Իրան

Թուրքիայի նախագահը կայցելի Թեհրան, այս մասին հայտնի է դարձել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է АПА:

«Քննարկել ենք տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ: Պայմանավորվել ենք բանակցություններ սկսել երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը կտորագրվի՝ Թուրքիայի նախագահի՝ առաջիկա այցի ժամանակ»,- ասել է իրանցի նախարարը: