Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին։ «Վաղ թե ուշ Հայաստանը կհասկանա, որ տարածքային պահանջները ոչ մի երկրին օգուտ և պատիվ չեն բերում։ Հուսով եմ՝ Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ տարածքային հավակնություններից, հակառակ դեպքում ավելի կվատացնի իր դրությունը»,- հայտարարել է նա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է թյուրքական աշխարհի հզորացման համար։ Ալիևի խոսքով, իբր 1920-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ «Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և ադրբեջանական տարածքի մի մասը փոխանցվել է Հայաստանին»։ «Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվեց, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ալիևը։ Նա նաև հայտարարել է, որ տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այդ տեսանկյունից կարևորել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ «Սա «(Զանգեզուրի միջանցքի» կիրարկումը) շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այդ միջանցքը լավ պոտենցիալ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրներին, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Այն շատ կարևոր նախագիծ է»,- հավելել է նա։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00