Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Շուտով կարող է հայտարարել, թե իրեն «մաղարիչ» պետք է անեն սյունեցիները»․ Շարմազանով

846
Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 10:36
«Շուտով կարող է հայտարարել, թե իրեն «մաղարիչ» պետք է անեն սյունեցիները»․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Եթե Հայաստանի կապիտուլյացիոն ռեժիմը չի բանակցել միջանցքի հարց, ապա ինչպե՞ս հասկանալ վարչապետի աթոռին բազմած անձի հայտարարությունը, թե կարելի էր խուսափել ադրբեջանական մաքսակետերի տեղակայելուց, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։
Փաստորեն մենք դեռ ազգովի շնորհակալ պետք է լինենք իրեն, որ ադրբեջանական մաքսակետեր են դրվում։
Շուտով կարող է հայտարարել, թե իրեն «մաղարիչ» պետք է անեն սյունեցիները, որ մաքսատուրք մուծելով կարող են օգտվել այդ ճանապարհից, քանի որ այլընտրանքը գերության մեջ հայտնվելն էր լինելու։
Այստեղ են ասել՝ հարսի հաշվին փեսային լավություն անել պետք չէ»։